Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է հրադադարը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i5488-Պուտինն_Իրանի_նախագահի_հետ_քննարկել_է_հրադադարը_Սիրիայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 12:44 Asia/Tehran
  • Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է հրադադարը Սիրիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պետությունների ղեկավարները նշել են սիրիական կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարեւորությունը, նաեւ քննարկել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շարունակությունը։

«Ուշադրության կենտրոնում սիրիական խնդիրն էր ՝ մասնավորապես Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի ու ԱՄՆ –ի համատեղ հայտարարությունում ներկայացված նախաձեռնությունների ու առաջարկների քննարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։