ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը
https://parstoday.ir/hy/news/world-i54882-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարն_անդրադարձել_է_ղարաբաղյան_հակամարտությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անվտանգության խորհրդում ելույթ է ունեցել Եվրոպայում հակամարտությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 22, 2017 08:47 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անվտանգության խորհրդում ելույթ է ունեցել Եվրոպայում հակամարտությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Նրա խոսքով, Եվրոպայում հակամարտությունները «սառեցված» տերմինով նկարագրելը մոլորեցնող է: Մինչև խաղաղության համաձայնագրեր չստորագրվեն ու կյանքի չկոչվեն, հակամարտությունների վերսկսման ռիսկը կպահպանվի, ինչպես եղավ անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում: Նա նշել է, որ ՄԱԿ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հորդորում է հակամարտության կողմերին թուլացնել լարվածությունը: Գուտերեշը բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է քաղաքական կամք ցուցաբերել ոչ միայն ամրապնդելու հրադադարի ռեժիմը, այլ վերսկսելու կայուն և համապարփակ բանակցությունների գործընթացը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է նաև խուսափել տեղերում այնպիսի քայլեր

կատարելուց, որոնք բարդացնում են բանակցությունների ճանապարհով լուծում գտնելու հնարավորությունը: 

lragir.am/