ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անվտանգության խորհրդում ելույթ է ունեցել Եվրոպայում հակամարտությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Նրա խոսքով, Եվրոպայում հակամարտությունները «սառեցված» տերմինով նկարագրելը մոլորեցնող է: Մինչև խաղաղության համաձայնագրեր չստորագրվեն ու կյանքի չկոչվեն, հակամարտությունների վերսկսման ռիսկը կպահպանվի, ինչպես եղավ անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում: Նա նշել է, որ ՄԱԿ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հորդորում է հակամարտության կողմերին թուլացնել լարվածությունը: Գուտերեշը բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է քաղաքական կամք ցուցաբերել ոչ միայն ամրապնդելու հրադադարի ռեժիմը, այլ վերսկսելու կայուն և համապարփակ բանակցությունների գործընթացը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է նաև խուսափել տեղերում այնպիսի քայլեր
կատարելուց, որոնք բարդացնում են բանակցությունների ճանապարհով լուծում գտնելու հնարավորությունը:
lragir.am/