ԱՄՆ-ը ԼՂ հակամարտող կողմերին հրադադարի կոչ է անում
https://parstoday.ir/hy/news/world-i54962-ԱՄՆ_ը_ԼՂ_հակամարտող_կողմերին_հրադադարի_կոչ_է_անում
Միացյալ Նահանգները հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացին, որի նպատակն է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 18:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ԼՂ հակամարտող կողմերին հրադադարի կոչ է անում

Միացյալ Նահանգները հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացին, որի նպատակն է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը:

Ինչպես հայտնում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլը «Անվտանգությունը Եվրոպայում» նիստին իր ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, կատարել վստահության ամրապնդմանն ուղղված համաձայնեցված միջոցառումները և վերականգնել բանակցային գործընթացը:

1in.am