Գուտերեշը առաջարկել է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կառույցը պետք է ունենա ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակ:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է. «ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է ստեղծվի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակ, որը կառավարելու է գլխավոր քարտուղարի տեղակալը»:
«Գրասենյակը գլխավոր քարտուղարի միջոցով իր զեկույցը կներկայացնի Գլխավոր ասամբլեային»,-հայտարարել է Գութերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընդգծմամբ, այս նախաձեռնության գլխավոր նպատակն է բարձրացնել ահաբեկչության դեմ պայքարում կազմակերպության գործունեությա արդյունավետությունը:
Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներին ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակ ստեղծելու շուրջ խորհրդակցության է հրավիրել:
ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները կարող են առաջիկա երկու շաբաթներում իրենց դեսպանների միջոցով ներկայացնել այդ կապակցությամբ իրենց տեսակետները: