Ադրբեջանը շփման գծում հարձակման փորձ է ձեռնարկել. հայկական կողմը զոհեր չունի
https://parstoday.ir/hy/news/world-i55178-Ադրբեջանը_շփման_գծում_հարձակման_փորձ_է_ձեռնարկել._հայկական_կողմը_զոհեր_չունի
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2017 07:14 Asia/Tehran
  • Ադրբեջանը շփման գծում հարձակման փորձ է ձեռնարկել. հայկական կողմը զոհեր չունի

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ-ի (ինքնահռչակ Արցախի Հանրապետության) պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂ-ի ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ(ԼՂ-ի Պաշտպանության բանակի) առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան»:

Armenpress.am