ՄԱԿ-ը քննադատել է սիոնիստական ռեժիմի գործած բռնությունները
https://parstoday.ir/hy/news/world-i55312-ՄԱԿ_ը_քննադատել_է_սիոնիստական_ռեժիմի_գործած_բռնությունները
ՄԱԿ-ը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում սիոնիստական ռեժիմի կողմից ավելացել է պաղեստինցիների բնակարանների ավերման դեպքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 11:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը քննադատել է սիոնիստական ռեժիմի գործած բռնությունները

ՄԱԿ-ը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում սիոնիստական ռեժիմի կողմից ավելացել է պաղեստինցիների բնակարանների ավերման դեպքերը:

Պաղեստինի պաշտոնական լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ շաբաթ օրը ՄԱԿ-ը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափում Սիոնիստական ռեժիմը ավերել է պաղեստինցիներին պատկանող տասնյակ բնակարաններ:

Հաղորդման համաձայն՝ այս ոտնձգության հետևանքով տասնյակ պաղեստինցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում, ինչպես նաև մեծ վնասներ են հասցվել պաղեստինցիների քաղաքային հիմնակառույցներին:

Պաղեստինի Ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղար Սաեբ Արիղաթն ավելի վաղ հայտարարել էր, որ 2017 թ.-ի հունվարին սիոնիստական ռեժիմը  ավերել է պաղեստինցիներին պատկանող շուրջ 30 բնակարան: 

«Բնակարանների ավերման հետևանքով շուրջ 240 պաղեստինցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում».հավելել է Արիղաթը: