ՄԱԿ-ը քննադատել է սիոնիստական ռեժիմի գործած բռնությունները
ՄԱԿ-ը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում սիոնիստական ռեժիմի կողմից ավելացել է պաղեստինցիների բնակարանների ավերման դեպքերը:
Պաղեստինի պաշտոնական լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ շաբաթ օրը ՄԱԿ-ը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափում Սիոնիստական ռեժիմը ավերել է պաղեստինցիներին պատկանող տասնյակ բնակարաններ:
Հաղորդման համաձայն՝ այս ոտնձգության հետևանքով տասնյակ պաղեստինցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում, ինչպես նաև մեծ վնասներ են հասցվել պաղեստինցիների քաղաքային հիմնակառույցներին:
Պաղեստինի Ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղար Սաեբ Արիղաթն ավելի վաղ հայտարարել էր, որ 2017 թ.-ի հունվարին սիոնիստական ռեժիմը ավերել է պաղեստինցիներին պատկանող շուրջ 30 բնակարան:
«Բնակարանների ավերման հետևանքով շուրջ 240 պաղեստինցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում».հավելել է Արիղաթը: