Կասպշիկի միջնորդությամբ համաձայնեցվել է «չեզոք գոտում» մնացած մարմինները վերցնելու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i55342-Կասպշիկի_միջնորդությամբ_համաձայնեցվել_է_չեզոք_գոտում_մնացած_մարմինները_վերցնելու_հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն են տարածել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 17:13 Asia/Tehran
  • Կասպշիկի միջնորդությամբ համաձայնեցվել է «չեզոք գոտում» մնացած մարմինները վերցնելու հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն են տարածել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանարվել, ինչի արդյունքում կան տուժածներ: Մի քանի մարմիններ դեռևս մնում են «չեզոք գոտում» (no man’s land): Կողմերը միմյանց մեղադրում են դիվերսիայի փորձի մեջ: Համանախագահները կոչ են անում կողմերին ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչպես երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ: Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Armenpress.am