Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատանքային կապեր է պահպանում ղարաբաղյան համակարտության կողմերի հետ
Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատանքային կապեր է պահպանում ղարաբաղյան համակարտության կողմերի հետ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելն է։ «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը նաեւ փաստագրորեն է ամրագրված»։
Պատասխանելով այն հարցին, արդյոք ԵԱՀԿ համանախագահները, այդ թվում Ռուսաստանը, կարձագանքեն Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դեմ, որով հերթական անգամ փորձ է արվել հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ, ինչը հակասում է ՄԽ դիրքորոշմանը, Զախարովան ասել է, որ ինքը «հավելելու ոչինչ չունի»։ «Դուք ինքներդ ամեն ինչ մեկնաբանեցիք։Ես հենց նոր ասացի, որ մենք ամբողջովին հավատարիմ ենք ղարաբաղյան համակարտության վերաբերյալ մեր դիրքորոշմանը։ Մեր դիրքորոշումը հեռարձակելիս՝ դրանով է պետք առաջնորդվել»։
News.am