Կանադացիները ցանկանում են բոյկոտել Իսրայելին
Ի պաշտպանություն պաղեստինցիների իրավունքների, Կանադայի քաղաքացիները պահանջել են բոյկոտել իսրայելական ապրանքերը:
«Կանադան հանուն Միջինարևելյան արդարության ու խաղաղության» հասարակական կազմակերպության տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Կանադայի քաղաքացիների շրջանում իրականացված հարցումները պարզել են, որ այդ երկրի քաղաքացիները համաձայնելով Իսրայելի ռեժիմի կողմից ավանաշինությունը դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին, խոհեմ քայլ են որակում Իսրայելի ռեժիմին բոյկոտելը:
Հարցվողների մեծ մասը դատապարտելով Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային իրավունքների խախտումը, հայտարարել են, որ Իսրայելին բոյկոտելու Պաղեստինի պահանջը տրամաբանական է:
Վերջին տարիներին ՝ մասնավորապես Գազայի հատվածի դեմ հիսնօրյա հարձակումից հետո , համաշխարհային մակարդակում Իսրայելի բոյկոտման արդյունքում, շատերը հրաժարվում են իսրայելական ապրանքներ գնելուց և սպառելուց, բազմաթիվ ընկերություններ, հարկադրվել են դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հետ համագործակությունը, ինչը սակայն խստորեն մտահոգել է Իսրայելին:
Անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի ԱԽ-ը ձայների մեծամասնությամբ ընդունեց թիվ 2334 բանաձևը, որով անօրինական է ճանաչվել 1967 թվականի գրավյալ տարծքներում իրականացվող ավանաշինությունը: