Էրդողան. Գերմանիան պաշտպանում է ահաբեկչությունը
Թուրքիայի նախագահը շարունակելով Գերմանիայի իշխանությունների հետ բանավեճը, Բեռլինին մեղադրեl 1 ահաբեկիչներին օժանդակելու և ապաստան տալու մեջ:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրն այդ խստաոճ արտահայտությունները կատարել է այն բանից հետո, երբ գերմանացի պաշտոնատարները չեղարկեցին Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ այդ երկրում նախատեսված քարոզչական երեք հավաքները:
Էրդողանի իշխանության ամրապնդման նպատակով Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվելու է ապրիլի 16-ին:
Բեռլինի ու Անկարայի միջև լարվածությունը սկսվեց հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջումից ու հատկապես ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով Թուրքիայում «Դի Վելթ» գերմանական օրաթերթի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորումից հետո:
Էրդողանն իր ուրբաթ օրվա ելույթում Յուջելին ՔԲԿ-ի ներկայացուցիչ ու Գերմանիայի գործակալ անվանեց:
Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատելով Յուջելի կալանավորումն ուրբաթ օրը պաշտպանեց Թուրքիայում մամուլի ազատությանն ոտնահարման կապակցությամբ քննադատությունները:
ԵՄ-ն Թուրքիայի իշխանություններին մեղադրել է այն հարցում, որ հեղաշրջման դեպքը քաղաքական ընդդիմության հետ հաշվեհարդարի միջոց են ծառայեցնում: