Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հիշեցումը Բաքվին. Հակամարտությունները կարգավորվում են դիվանագիտական ճանապարհով
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունից Բաքվին նրբանկատորեն հիշեցրել են, որ հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով են կարգավորվում:
Մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը Լեռնային Ղարաբաղ պատգամավոր Ֆրենկ Էնգելի այցի կապակցությամբ, Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Ժան Ասելբորնը հիշեցրել է, որ Լյուքսեմբուրգը Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները չի խզել:
«Լյուքսեմբուրգը երբեք որեւէ մեկի հետ հարաբերությունները չի խզել եւ դրանում շահագրգռված չէ նաեւ հիմա: Հակամարտությունները պետք է այլ կերպ դիտարկվեն՝ դրա մեջ է դիվանագիտության նպատակը»,- նշել է մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ Լյուքսեմբուրգի եւ Ադրբեջանի հարաբերություններն այնքան էլ ակտիվ չեն, եւ Լյուքսեմբուրգը Բաքվում դեսպանատուն չունի:
News.am