Գվատեմալայի որբանոցում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը 31-ի է հասել
Մարտ 10, 2017 06:48 Asia/Tehran
Գվատեմալայի որբանոցում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը 31-ի է հասել։
Բոլոր զոհվածները 14-17 տարեկան դեռահասներ են։ Հրշեջ ծառայության աշխատակիցները 19 մարմին են գտել հրդեհի վայրում, մնացած 12-ը ստացված այրվածքներից մահացել են հիվանդանոցում։ ABCnews-ի փոխանցմամբ, հիվանդանոցում հիմա դեռ 27 աղջիկ կա, որոնցից 10-ի վիճակը ծանր է։
Գվատեմալայի իշխանությունները հայտնել են, որ հրդեհն առաջացել է միտումնավոր հրկիզման հետեւանքով։ Սակայն դեռ հայտնի չէ , թե ով ու ինչի համար է հրկիզել որբանոցը։ Երկրի նախագահ Ջիմմի Մորալեսը եռօրյա սուգ է հայտարարել։
News.am
Պիտակ