ՄԱԿ-ը զեկուցել է Մյանմարում մուսուլմանների դեմ կատարված հանցագործության մասին
Մյանմարի բանակը հանցագործություն է իրականացրել այդ երկրի մուսուլմանների դեմ: Այդ մասին տեղեկացրել է Մյանմարի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը:
Ուրբթ օրը, Ֆրանթիեր գործակալության հաղորդմամբ, Մյանմարի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Յանգհի Լին հայտարարել է.«Մյանմարի բանակը մուսուլմանների դեմ իրականացրած ոճրագործություններով աշխարհի մարդկության դեմ է հանցավոր»:
«Մյանմարի բանակի ու ոստիկանության կողմից Ռոհինգիա մուսուլմանների դեմ իրականացված հանցագործությունները մարդու իրավունքների բացահայտ խախտումներ են»,-հավելել է Մյանմարի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը:
Յանգհի Լիի խոսքերով, Ռոհինգիա մուսուլմանների փոքրամասնության դեմ իրականացված մեծածավալ խոշտանգումների ու անմարդկային արարքների համար պատասխանատու է Մյանմարի կառավարությանը:
Մյանմարի արևմտյան Ռախին նահանգում ծայրահեղական բուդիստների ու բանակի կողմից իրականացված հանցագործությունների հետևանքով զոհվել, վիրավորվել ու փախստականի կարգավիճակում են հայտնվել հազարավոր Ռոհինգիա մուսուլմաններ: