Հոլանդիայի վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից
https://parstoday.ir/hy/news/world-i56730-Հոլանդիայի_վարչապետը_հրաժարվել_է_ներողություն_խնդրել_Թուրքիայից
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն հրաժարվել է ներողություն խնդրել կառավարության անունից՝ Թուրքիայի երկու նախարարների ելույթն իր երկրում արգելելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 13, 2017 11:32 Asia/Tehran
  • Հոլանդիայի վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն հրաժարվել է ներողություն խնդրել կառավարության անունից՝ Թուրքիայի երկու նախարարների ելույթն իր երկրում արգելելու համար:

«Ես պատրաստվում եմ նպաստել իրավիճակի դեէսկալացիային, սակայն չեմ պատրաստվում ներողություն խնդրել», - հայտարարել է Ռյուտեն՝ հիշեցնելով, որ Նիդերլանդներին մեղադրել է ֆաշիզմի և նացիզմի մեջ: 

Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական սկանդալ էր ծագել այն բանից հետո, երբ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Նույն նպատակով ցամաքային ճանապարհով Նիդեռլանդներ ժամանած Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայանի մեքենան կանգնեցրել են Նիդերլանդների իրավապահները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի օտարերկրացի» են հայտարարել ու արտաքսել երկրից:

 armedia.am/