Մարտ 13, 2017 12:15 Asia/Tehran
  • Նիդերլանդների վարչապետ.«Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի»

Նիդերլանդների վարչապետը Թուրքիայից պահանջել է ներողություն խնդրել:

Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն մարտի 12-ին այդ երկրի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հայտարարել է, որ ներողություն պետք է խնդրի ոչ թե Նիդերլանդները ,այլև Թուրքիայի կառավարությունը:

Ռյուտեն նշել է, որ Նիդերլանդները ներողություն չի խնդրի  թուրք նախարարի մուտքը երկիր արգելելու համար:

Նիդերլանդների վարչապետը  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանից պահանջել է ներողություն խնդրել վերջերս արած հայտարարությունների համար: «Թուրքիան պետք է ներողություն խնդրի հոլանդացիներին նացիստների հետ համեմատելու համար», ասել է նա:

Թուրքիայի նախագահի խոսքն անընդունելի է և  չի նպաստում լարվածության թուլացմանը, նշել  է Ռյուտեն:

Նշենք,որ մարտի 11-ին, Էրդողանը Նիդերլանդների իշխանություններին «ֆաշիստներ» էր անվանել, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին արգելվել էր երկիր մտնել: Իսկ Չավուշօղլուն Ֆրանսիայում Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» էր անվանել:

Չավուշօղլուն Թուրքիայի Սահմանադրության հանրաքվեի հարցով  էր մեկնել այդ երկիր: Նա պատրաստվում էր հանրահավաք անցկացնել այդ երկրում՝ ներկայացնելու  Սահամանադրության փոփոխման դրական կողմերը: 

Ռյուտեն  նաև ասել է, որ եթե Թուրքիան «նույն ոգով շարունակի», Նիդերլանդները ստիպված կլինի պատասխան միջոցառումների մասին մտածել:  Իսկ Թուրքիան Նիդերլանդներին զգուշացրել է,որ ամենախիստ միջոցներով  կհակադարձի վերջինիս  քայլերին: 

Պիտակ