Մարտ 13, 2017 17:59 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիդերլանդներից և Թուրքիայից  պահանջել է կարգավորել լարվածությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է վերջ դնել լարվածությանը Նիդերլանդների և Թուրքիայի միջև։

«Ռոյտերզ» գործակալության  հաղորդմամբ՝ Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը հայտարարել է.«Լարվածությունը մեղմելու նպատակով, հարկավոր է կենտրոնանալ Եվրամիության անդամների միջև միասնանակության վրա»:

Դա այն դեպքում, երբ ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոն հանդես է եկել լարվածությունը մեղմելու պահանջով ՝ Թուրքիայի պետայրերին կոչ անելով զերծ մնալ սադրիչ քայլերից:

Եվրոպական երկրները Թուրքիայի Սահմանադրական բարեփոխումները համարում են նախագահ Էրդողանի լիազորությունների ամրապնդմանն ուղղված քայլ, որը նաև ոչ-ժողովրդավարական քայլ է գնահատվում:

Նիդերլանդների կառավարությունը շաբաթ օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին թույլ չի տվել վայրէջք կատարել Ռոտերդամի օդանավակայանում, ինչը երկու երկրների հարաբերություններում լարվածությունների է հանգեցրել:

Պիտակ