ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիդերլանդներից և Թուրքիայից պահանջել է կարգավորել լարվածությունը
https://parstoday.ir/hy/news/world-i56784-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարը_Նիդերլանդներից_և_Թուրքիայից_պահանջել_է_կարգավորել_լարվածությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է վերջ դնել լարվածությանը Նիդերլանդների և Թուրքիայի միջև։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 13, 2017 17:59 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիդերլանդներից և Թուրքիայից  պահանջել է կարգավորել լարվածությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է վերջ դնել լարվածությանը Նիդերլանդների և Թուրքիայի միջև։

«Ռոյտերզ» գործակալության  հաղորդմամբ՝ Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը հայտարարել է.«Լարվածությունը մեղմելու նպատակով, հարկավոր է կենտրոնանալ Եվրամիության անդամների միջև միասնանակության վրա»:

Դա այն դեպքում, երբ ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոն հանդես է եկել լարվածությունը մեղմելու պահանջով ՝ Թուրքիայի պետայրերին կոչ անելով զերծ մնալ սադրիչ քայլերից:

Եվրոպական երկրները Թուրքիայի Սահմանադրական բարեփոխումները համարում են նախագահ Էրդողանի լիազորությունների ամրապնդմանն ուղղված քայլ, որը նաև ոչ-ժողովրդավարական քայլ է գնահատվում:

Նիդերլանդների կառավարությունը շաբաթ օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին թույլ չի տվել վայրէջք կատարել Ռոտերդամի օդանավակայանում, ինչը երկու երկրների հարաբերություններում լարվածությունների է հանգեցրել: