Թուրքիան դադարեցրեց հարաբերությունները Նիդերլանդների հետ
Թուրքիան ամենաբարձր մակարդակում դադարեցրել է Նիդերլանդերի հետ իր հարաբերությունները:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Թուրքիայի պետական այրերի հանրահավաքների ծրագիրը չեղարկելու հիմամբ Ամեստերդամի կառավարության քայլերի պատճառով, Անկարան երկուշաբթի օրը խզել է Նիդերլանդների հետ իր հարաբերությունները:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն այդ երկրի կառավարության նիստից հետո հայտարարեց, որ քանի դեռ Նիդերլանդները չի հատուցել կատարվածի համար, դադարեցվում են Անկարա-Ամեստերդամ բարձր մակարդակի հարաբերությունները , ինչպես նաև նախարարի ու ավելի բարձր մակարդակում երկու երկրի պաշտոնատարների հանդիպման ծրագրերը:
Թուրքիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ քանի դեռ Ամեստերդամը չի ընդունել քաղաքական հանրահավաքներ անցկացնելու համար Թուրքիայի պայմանները, Անկարայում Նիդերլանդների դեսպան Քիս Քորնելիս Վան Ռիչին չի թույլատրվելու Անկարա վերադառնալ:
Անկարան նաև արգելել է Թուրքիայի օդանավակայաններում նիդերլանդական դիվանագիտական ինքնաթիռների վայրէջքը:
«Ֆաշիզմն ու Նացիզմը տարածվել են Եվրոպայում և այդ պատճառով Եվրոպան առաջիկա քանի տարիների ընթացքում փլուզվելու է»,-հայտարարել է Քուրթուլմուշը:
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ Վիեննայի կառավարությունը փորձելու է կանխել Ավստրիայում Թուրքիայի նախարարների քարոզարշավը:
Նիդերլանդների կառավարությունը շաբաթ գիշեր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին չթույլարեց Հաագա ժամանել և արգելեց Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթեմա Բաթուլ Սայան Քայաի մուտքը Ռոտերդամ: