Իլհամ Ալիևը՝ ԼՂ-ի հակամարտության կարգավորման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i56956-Իլհամ_Ալիևը_ԼՂ_ի_հակամարտության_կարգավորման_մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում վերսկսել ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2017 09:03 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը՝ ԼՂ-ի  հակամարտության կարգավորման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում վերսկսել ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները:

Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը, այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններին»:

«Առաջին փուլում պետք է արագ վերականգնվեն բանակցությունները: Հայաստանը չպետք է հետ կանգնի բանակցություններից», – ասել է Ալիևը:

Ալիևի խոսքով՝ ստատուս-քվոն անընդունելի է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Մենք նույնպես դրա մասին ենք խոսում և ցանկանում ենք, որ ստատուս քվոն որքան հնարավոր է արագ փոխվի, և հակամարտությանը վերջ տրվի: Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, իսկ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենի հողերը», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Ադրբեջանի նախագահն ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի ներդրած ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

1in.am