Գուտերեշը պահաջել է չեղարկել Սիոնիստական ռեժիմի «ապարտեիդի » մասին զեկույցը
https://parstoday.ir/hy/news/world-i57166-Գուտերեշը_պահաջել_է_չեղարկել_Սիոնիստական_ռեժիմի_ապարտեիդի_մասին_զեկույցը
Սիոնիստական ռեժիմի և նրա դաշնակիցների ճնշումների ներքո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշը պահանջել է չեղարկել Իսրայելի ռեժիմի ռասիստական քաղաքականությունների մասին Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողով՝ ԱԱՏՍՀ-ի (Economic and Social Commission for Western Asia ESCWA) հրապարակած զեկույցը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 13:59 Asia/Tehran
  • Գուտերեշը պահաջել է չեղարկել Սիոնիստական ռեժիմի «ապարտեիդի » մասին զեկույցը

Սիոնիստական ռեժիմի և նրա դաշնակիցների ճնշումների ներքո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշը պահանջել է չեղարկել Իսրայելի ռեժիմի ռասիստական քաղաքականությունների մասին Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողով՝ ԱԱՏՍՀ-ի (Economic and Social Commission for Western Asia ESCWA) հրապարակած զեկույցը :

«Ալ-մայադին» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ դիվանագիտական աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ճգնշումների պատճառով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է չեղյալ հայտարարել Իսրայելի ռեժիմի ռասիստական քաղաքականության մասին Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի զեկույցը:

ԱԱՏՍՀ-ն չորեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմին մեղադրել է պաղեստինցիների դեմ ռասիստական քայլեր իրականացնելու մեջ:

Զեկույցը հրապարակվելուց հետո, ԱՄՆ կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել է չեղյալ հայտարարել այդ զեկույցը:

Անվտանգության խորհրդին տրամադրվող իր տարեկան զեկույցում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է «Լիբանանի Հեզբոլլահին զինաթափելու անհրաժեշտությանը» ՝ լիբանանյան բոլոր խմբակցություններից ու կուսակցություններից պահանջելով դադարեցնել սիրիական բախումներին մասնակցությունը: