ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-ի ՄԱԿ-ում իրականացրած գործունեության մասին
Կայացել է Էդվարդ Նալբանդյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը: Անտոնիու Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և հրավերի համար, վստահեցրեց, որ, որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, նպատակադրված է արդյունավետ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ։
Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրեց. «Իր անդամակցության քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ, հանդես գալիս նախաձեռնություններով, որոնք արժանի են բարձր գնահատանքի»:
ԱԳՆ ղեկավարը հավաստիացրեց, որ այսուհետ ևս Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը և ակտիվ գործունեությունն՝ ուղղված ՄԱԿ-ի նպատակների կյանքի կոչմանը։
operativ.am/