ՄԱԿ-ում նշվեց Նոռուզը
Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնավայրում կայացավ Նոռուզի համաշխարհային հանդիսությունը:
Իրանի rադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է. «Նոռուզի հարուստ մշակույթը գոյատևել է պատմության ընթացքում և ուղևորությունների վրա արգելք դնող որևէ հրամանագրով չի կարող դադարեցվել»:
Անդրադառնալով ՄԱԿ-ում Նոռուզի նշելու կապակցությամբ Ղոլամալի Խոշռուն ասել է. «Այն ժամանակ երբ մարդկային հիմնարար արժեքներն, այդ թվում մշակութային բազմաձայնությունը, խաղաղությունն ու բարեկամությունը և բնապահպանությունը լուրջ սպառնալիքի տակ են հայտնվել, առավել քան երբևէ, զգացվում է Նոռուզի հանդիսության կարիքը»:
Հանդիսության ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Նոռուզը նոր սկիզբ է, նոր տարի , և ՄԱԿ-ը նշում է Նոռուզը, քանի որ այն ուղերձ է պարունակում աշխարհի համար»:
«Նոռուզը խաղաղության, բարեկամության, մարդու իրավունքների ու մարդկային արժանապատվության վերականգնման համար պարտավորություն է առաջացնում»,-հայտարարել է Անտոնիո Գութերեշը:
ՄԱԿ-ի ԳԱ-ն 2010 թվականին մարտի 21-ը «Նոռուզի համաշխարհային օր» անվանակոչեց: