Լոնդոնի ահաբեկչության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i57566-Լոնդոնի_ահաբեկչության_մասին_նոր_մանրամասներ_են_հայտնի_դարձել
«Hyundai» մակնիշի մեքենան, որով ահաբեկիչը գրոհ է իրականացրել Լոնդոնում, կարող է վարձակալված լինել բրիտանկան Բիրմինգեմ քաղաքում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Express պարբերականին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 23, 2017 07:17 Asia/Tehran
  • Լոնդոնի ահաբեկչության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

«Hyundai» մակնիշի մեքենան, որով ահաբեկիչը գրոհ է իրականացրել Լոնդոնում, կարող է վարձակալված լինել բրիտանկան Բիրմինգեմ քաղաքում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Express պարբերականին:

Ինչպես նշել են ականատեսները՝ չորեքշաբթի երեկոյան Բիրմինգեմում մեծ քանակությամբ ոստիկանական մեքենաներ են նկատվել: Պարբերականը գրում է, որ դա կարող է կապված լինել մեքենայի՝ քաղաքի վարձակալության կետերից մեկին պատկանելու հետ:

Իսկ նBBC-ի հաղորդել է, որ կան հիմքեր ենթադրելու, որ մեքենան վարձակալվել է Չելմսֆորդ քաղաքում: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:40-ին՝ զբոսաշրջիկների համար քաղաքի սիրելի վայրերից մեկում: 

operativ.am/