Լոնդոնի ահաբեկչության զոհերի եւ վիրավորների թիվն ավելացել է
Երեկ կեսօրին Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, որոնց թվում է նաեւ հարձակվողը, հաղորդում է BBC-ին: Շուրջ 40 մարդ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ հանցագործն ավտոմեքենան վարել է անցորդների վրա, այնուհետ մեքենան ուղղել է դեպի բրիտանական խորհրդարան եւ բախվելով պարսպին դադարեցրել է ընթացքը: Այնուհետ դանակով զինված տղամարդը վազել է դեպի խորհրդարան: Նրա ճանապարհը փակել է անզեն ոստիկանը, որին հանցագործը դանակահարել է: Վրա հասած ոստիկանական խումբը կրակոցներ է արձակել ահաբեկչի ուղղությամբ:
Հարձակման ենթարկված ոստիկանը՝ 48-ամյա Քիթ Փալմերը մահացել է: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածն անվանել է հրեշավոր հարձակում:
Ականատեսները պատմել են, որ հարձակվողը, ով զինված է եղել 2 դանակով, սեւազգեստ, մորուքավոր տղամարդ է եղել՝ մոտ 40 տարեկան:
galatv.am/