Ֆրանսիան ԱՄՆ-ից պահանջում է հայտնել Սիրիայի իրադարձությունների կապակցությամբ իր դիրքորոշումը
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ից պահանջում է թափանցիկ դիրքորոշում հայտնել Սիրիայի զարգացումների կապակցությամբ:
Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն` ԱՄՆ-ում հակաիլիպական կոալիցիա կոչվող երկրների նիստին առնթեր Ժան Մարկ Էրոն ասել է.«Սիրիայի խնդրի նկատմամբ Դոնալդ Թրամփի կառավարության դիրքորոշումները դեռևս պարզ չեն»:
Նշելով որ ԻԼԻՊ-ի պաշարման օղակն ամեն օր ավելի է սեղմվում, Ժան Մարկ Էրոն հույս է հայտնել, որ Թրամփի կառավարությունը հնարավորինս շուտ հստակ որոշում կընդունի Սիրիայի ազատագրման ու ազատագրված տարածքների վերաբերյալ:
Ավելի վաղ Պենտագոնի կողմից ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նոր նախագիծ է ներկայացվել Սպիտակ Տանը, սակայն Վաշինգտոնը դեռ չի պարզել թե ինչ տարբերակներ է նախատեսում:
Հատկանշական է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Սիրիայի ահաբեկիչները հովանավորվում են ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների կողմից: