Ֆրանսիան ԱՄՆ-ից պահանջում է հայտնել Սիրիայի իրադարձությունների կապակցությամբ իր դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i57594-Ֆրանսիան_ԱՄՆ_ից_պահանջում_է_հայտնել_Սիրիայի_իրադարձությունների_կապակցությամբ_իր_դիրքորոշումը
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ից պահանջում է թափանցիկ դիրքորոշում հայտնել Սիրիայի զարգացումների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2017 12:26 Asia/Tehran
  • Ֆրանսիան ԱՄՆ-ից պահանջում է հայտնել Սիրիայի իրադարձությունների կապակցությամբ իր դիրքորոշումը

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ից պահանջում է թափանցիկ դիրքորոշում հայտնել Սիրիայի զարգացումների կապակցությամբ:

Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն` ԱՄՆ-ում հակաիլիպական կոալիցիա կոչվող երկրների նիստին առնթեր Ժան Մարկ Էրոն ասել է.«Սիրիայի խնդրի նկատմամբ Դոնալդ Թրամփի կառավարության դիրքորոշումները դեռևս պարզ չեն»:

Նշելով որ ԻԼԻՊ-ի  պաշարման օղակն ամեն օր ավելի է սեղմվում, Ժան Մարկ Էրոն հույս է հայտնել, որ Թրամփի կառավարությունը հնարավորինս շուտ հստակ որոշում կընդունի Սիրիայի ազատագրման ու ազատագրված տարածքների վերաբերյալ:

Ավելի վաղ Պենտագոնի կողմից ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նոր նախագիծ է ներկայացվել Սպիտակ Տանը, սակայն Վաշինգտոնը դեռ չի պարզել թե ինչ տարբերակներ է նախատեսում:

Հատկանշական է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի  հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Սիրիայի ահաբեկիչները հովանավորվում են ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների կողմից: