Լոնդոնում մահացել է մարտի 22-ի ահաբեկչության հետևանքով վիրավորներից մեկը
https://parstoday.ir/hy/news/world-i57636-Լոնդոնում_մահացել_է_մարտի_22_ի_ահաբեկչության_հետևանքով_վիրավորներից_մեկը
Մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական ակտի զոհերի թիվը հասել է 4-ի. տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Սքոթլանդ Յարդի թվիթերյան գրառումը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 24, 2017 07:08 Asia/Tehran
  • Լոնդոնում մահացել է մարտի 22-ի ահաբեկչության հետևանքով վիրավորներից մեկը

Մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական ակտի զոհերի թիվը հասել է 4-ի. տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Սքոթլանդ Յարդի թվիթերյան գրառումը:

«Վեսթմինսթերում իրականացված ահաբեկչությունը հետաքննող խուզարկուները կարող են հաստատել, որ վիրավորներից 75-ամյա տղամարդն այսօր մահացել է», - ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին ահաբեկչություն է տեղի ունեցել: Նշենք, որ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:

tert.am/am/