Իսրայելի ավանաշինության հարցով ԱՄՆ-Իսրայել բանակցություններն ապարդյուն են անցել
Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատարների միջև այդ ռեժիմի կողմից Պաղեստինից բռնագրավված տարածքներում ավանաշինության հարցով բանակցություններն ապարդյուն են անցել:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, այն բանից հետո երբ ավանաշինության սահմանափակման հարցով ապարդյուն են անցել ԱՄՆ-ի ու Իսրայելի պաշտոնյաների բանակցությունները ԱՄՆ-ի կառավարությունը այդ կապկցությամբ կրկնում է իր մտահոգությունները:
ԱՄՆ-ի կողմից Միջին Արևելք գործուղված Ջեյսոն Գրին Բլաթը սեղմ բանակցություններ է անցկացրել Սիոնիստական Ռեժիմի վարչապետի գրասենյակի տնօրեն Յոավ Հորովիթզի և քաղաքական հարցերով խորհրդական Ջանաթան Շախթերի հետ:
Բանակցություննեը ավարտվել են հինգշաբթի:
Նեթանյահուի Սիպտակ Տուն կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփը նրանից պահանջել էր սահմանափակել ավանաշինության գործընթացը:
Աշխարհի մեծ թվով երկրներ ապօրինի են համարում Պաղեստինի տարածքներում Իսրայելի կողմից իրականացվող ավանաշինությունը:
Խաղաղության բանակցություններում պաղեստինցիների պահանջներից մեկը ավանաշինության դադարեցումն է եղել: