Եվրոպայի ահաբեկչական հարձակումների արմատները պետք է փնտրել արևմուտքի քաղաքականություններում
https://parstoday.ir/hy/news/world-i57784-Եվրոպայի_ահաբեկչական_հարձակումների_արմատները_պետք_է_փնտրել_արևմուտքի_քաղաքականություններում
Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի նախկին քաղաքապետի համոզմամբ, Եվրոպայի ահաբեկչական հարձակումների արմատները պետք է փնտրել Միջին Արևելքի տարածաշրջանում արևմուտքի միջամտողական քաղաքականություններում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 26, 2017 03:03 Asia/Tehran
  • Եվրոպայի ահաբեկչական հարձակումների արմատները պետք է փնտրել արևմուտքի  քաղաքականություններում

Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի նախկին քաղաքապետի համոզմամբ, Եվրոպայի ահաբեկչական հարձակումների արմատները պետք է փնտրել Միջին Արևելքի տարածաշրջանում արևմուտքի միջամտողական քաղաքականություններում:

Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգեսթոնը շաբաթ օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Եթե արևմուտքը Միջին Արևելքում միջամտողական քաղաքականություններ չորդեգրեր, այսօր Եվրոպայում ահաբեկչական հարձակումների ականատես չէինք լինի»:

«Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն վերջին հարյուր տարիների ընթացքում կապված ռեժիմներ ու իշխանություններ ստեղծելով ու նաև վերահսկելով նավթի արտադրության երակները, միջամտություն են կատարել Միջին Արևելքի հարցերում: Եթե նրանք նման քայլերի դիմած չլինեին, աշխարհն այսօր ապրելու համար առավել ապահով վայր կլիներ»,-հավելել է Լիվինգեսթոնը:

Լոնդոնի նախկին քաղաքապետը բացատրելով Միջին Արևելքի տարածաշրջանում արևմուտքի ձախողած քաղաքականությունները, հավելել է. «1956 թվականին Եգիպտոսի դեմ Բրիտանիայի հարձակումը, Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելցիների բազմաթիվ հարձակումներն ու Գազայի հատվածի ռմբակոծումը պաշտպանելը, Լիբիայի ու Իրաքի իշխանությունների կործանումը, և ծայրահեղական գաղափարներ պաշտպանող տարածաշրջանի բռնապետներին հովանավորելը, վերջին հարյուր տարիների ընթացքում Բրիտանիայի արտաքին քաղաքականության մի բաժինն են համարվում»: