Բողոքի ակցիա Բելառուսում. բերման է ենթարկվել ավելի քան 100 ցուցարար
https://parstoday.ir/hy/news/world-i57832-Բողոքի_ակցիա_Բելառուսում._բերման_է_ենթարկվել_ավելի_քան_100_ցուցարար
Բելառուսում բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 100 մարդ, հաղորդում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2017 12:34 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա Բելառուսում. բերման է ենթարկվել ավելի քան 100 ցուցարար

Բելառուսում բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 100 մարդ, հաղորդում է BBC-ն:

Բերման ենթարկվածների թվում են բելառուսական եւ ռուսաստանյան լրատվամիջոցների լրագրողներ:

Ակցիայի մասնակիցները՝ շուրջ 500 մարդ,  հավաքվել են մետրոպոլիտենի «Գիտությունների ակադեմիա» կայարանի մոտակայքում: Նրանք հնչեցրել են  «Ժիվյե Բելառուս», «ֆաշիստներ» եւ այլ վանկարկումներ:

Երթի ժամանակ ուժայինները փակել են ցուցարարների ճանապարհը, այնուհետ շրջապատել թիկունքից եւ սկսել են բերման ենթարկել նրանց:

Մինսկի կենտրոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել:

galatv.am