ՄԱԿ-ը քննադատել է հակաիսլամական երկրների ղեկավարների ամբոխավարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i58008-ՄԱԿ_ը_քննադատել_է_հակաիսլամական_երկրների_ղեկավարների_ամբոխավարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշը քննադատել է այն դեմագոգներին, ովքեր ահաբեկչությունը կապում են իսլամի հետ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2017 13:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը քննադատել է հակաիսլամական երկրների ղեկավարների ամբոխավարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշը քննադատել է այն դեմագոգներին, ովքեր ահաբեկչությունը կապում են իսլամի հետ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Չորեքշաբթի օրը Հորդանանում Արաբական  լիգայի անդամ երկրների 28-րդ գագաթնաժողովի բացման ելույթում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշն ասել է.«Աշխարհի երկրների որոշ ղեկավարներ փորձում են ահաբեկչությունը կապել Իսլամի հետ»:

Ցավ հայտնելով այն բանի համար, մի շարք զարգացած երկրներ իրենց սահմանները փակել են փախստականների առջև, Գուտերեշը այդ երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ փախստականների նկատմամբ ունեցած պարտավորություններին:

ՄԱԿ-ի պատրաստակամությունը հայտնելով կայուն խաղաղություն հաստատելու շրջանակում արաբական աշխարհի հետ համագործակցելու համար, Անտոնիո Գուտերեշն ասել է.«Ժամանակն է կարգավորել Սիրիայի ներկա վիճակը»:

Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով Ժնևյան բանակցությունները կհանգեցնեն շոշափելի արդյունքների: Գուտերեշի խոսքով՝ բախումների դադարեցումն անհրաժեշտ է կայուն քաղաքական լուծման համար:

Ընդգծելով Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի անօրինական ավանաշինությունը դատապարտող ՄԱԿ-ի դիրքորոշումը, կազմակերպության գլխավոր քարտուղարն ասել է.«Պաղեստինյան անկախ պետություն կազմվելուց բացի, ցանկացած այլ լուծում կհանգեցնի բախումների շարունակման և անկայունության»:

Նշենք, որ մարտի 29-ին Հորդանանի Ալ-Բահր Ալ-Մայիտ ( «Մեռյալ ծով») տարածքում մեկնարկել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 28-րդ գագաթնաժողովը: