ՌԴ-ը քննադատել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i58028-ՌԴ_ը_քննադատել_է_ԱՄՆ_ին
ՌԴ-ը քննադատել է ԱՄՆ-ին ՝ դիտավորյալ կերպով Սիրիայի ենթակառուցվածքներն ավերելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2017 14:41 Asia/Tehran
  • ՌԴ-ը քննադատել է ԱՄՆ-ին

ՌԴ-ը քննադատել է ԱՄՆ-ին ՝ դիտավորյալ կերպով Սիրիայի ենթակառուցվածքներն ավերելու համար:

«Damas Post» կայքի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ հայտարարել է.«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն դիտավորյալ կերպով ավերում ու ոչնչացնում են ենթակառուցվածքային օբյեկտները»:

«Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների իրականացրած ավիահարձակումների պատճառով,ավերվել ու ոչնչացել են այդ երկրի ենթակառուցվածքային ու հիմնաշենային օբյեկտները ՝ խաչոընդոտելով երկրի վերակառուցումը: Մարտի 26-ին Եփրատի ամբարտակի ռմբակոծումը վկայում է նախապես մշակված ավերման ծրագրերի մասին».-ասված է հաղորդագրությունում:

Եփրատի ամբարտակի  ջրի արտահոսքի պատճառով,  տարածքի բնակիչների կյանքին լուրջ վտանգ է սպառնում: