Լոնդոնում միաժամանակ հանրահավաք են անցկացրել ծայրահեղ աջակողմյան և հակառասիստական խմբերը
Ծայրահեղ աջակողմյան և հակացեղապաշտական խմբերի անդամներն ու կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ծայրահեղ աջակողմյան, հակառասիստական ու հակաֆաշիստական խմբերի անդամներն ու կողմնակիցները շաբաթ օրը միաժամանակ հանրահավաք են անցկացրել Լոնդոնի «Թրաֆալգար» հրապարակում:
Հանրահավաքի ընթացքում հակաֆաշիստական ու հակառասիստական խմբերի համակիրները ֆաշիզմի ու ռասիզմի դեմ կարգախոսներ վանկարկելով, հովանավորել են միգրանտներին:
«Նախ Բրիտանիան» ծայրահեղ աջակողմյան խմբի սակավաթիվ համակիրներն էլ միաժամանակ հանրահավաք էին հրավիրել «Թրաֆալգար» հրապարակում:
Ծայրահեղ աջակողմյան և հակաֆաշիստական խմբերի հանրահավաքի նախօրեին Բրիտանիայի ոստիկանությունն ազդարարել էր, որ խիստ կերպով հակադարձելու է ցանկացած բախման կամ բռնարարքի:
Ծայրահեղ աջակողմյան խումբը հայտարարել է, որ հանրահավաքի առիթը անցած շաբաթ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքն էր, որի հետևանքով զոհվեցին 5 և վիրավորվեցին մեծ մարդիկ:
«Միավորում ֆաշիզմի դեմ» հակաֆաշիստական խումբը ժողովրդին կոչ էր արել մասնակցելով Լոնդոնում հրավիրված հանրահավաքին, թույլ չտալ ծայրահեղ աջակողմյան խմբերի պառակտում առաջացնել ժողովրդի շարքերում: