Եվրոպական 16 երկրներ մտադիր են ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարող դատախազություն ստեղծել
https://parstoday.ir/hy/news/world-i58318-Եվրոպական_16_երկրներ_մտադիր_են_ֆինանսական_օրինախախտումների_դեմ_պայքարող_դատախազություն_ստեղծել
ԵԽ-ն հայտարարել է, որ ԵՄ անդամ 16 երկրներ միավորվել են այդ միության մեջ ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարող դատախազություն ստեղծելու հարցում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2017 03:11 Asia/Tehran
  • Եվրոպական 16 երկրներ մտադիր են ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարող դատախազություն ստեղծել

ԵԽ-ն հայտարարել է, որ ԵՄ անդամ 16 երկրներ միավորվել են այդ միության մեջ ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարող դատախազություն ստեղծելու հարցում :

Բրյուսելից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` ԵԽ-ն երկուշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով ընդգծել է, որ նման կառույց ստեղծելու նպատակով հիշյալ երկրների միավորվելը հնարավորություն է ստեղծելու հաղթահարել այդ նախագծի հետ եվրոպական որոշ երկրների հակառակությանը:

Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխական Հանրապետությունը, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան ու Սլովակիան պաշտպանում են ֆինանսական օրինախախտումների դեմ պայքարի դատախազության ստեղծման նախագիծը:

ԵԽ-ն հայտարարել է, որ վերոնշյալ երկրները եվրոպական կառույցներին տեղեկացրել են այդ ուղղությամբ ամրապնդված համագործակցություն սկսելու մասին:

ԵՄ-ի անդամ որոշ երկրներ, այդ թվում Նիդերլանդները, Շվեդիան ու նաև Հունգարիան, կասեցրել են այս նախագծում ցանկացած առաջընթաց:

Նախագիծը 2013 թվականից  քննարկվում է ԵՄ-ում