Գերմանիան պատրաստ է շարունակել մասնակցությունը ԼՂ խնդրի կարգավորմանը. Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i58602-Գերմանիան_պատրաստ_է_շարունակել_մասնակցությունը_ԼՂ_խնդրի_կարգավորմանը._Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել շարունակել մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 16:19 Asia/Tehran
  • Գերմանիան պատրաստ է շարունակել մասնակցությունը ԼՂ խնդրի կարգավորմանը. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել շարունակել մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին Գերմանիայի կանցլերն նշել է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղարկած շնորհավորական նամակում:

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը կկարողանան իրենց ներուժն ամբողջությամբ զարգացնել միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից հետո: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Գերմանիան հետագայում էլ շարունակելու է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցելու է համանախագահների ջանքերին»,- ասել է Մերկելը:

1in.am