ՄԱԿ-ը չի պատրաստվում խորանալ Սիրիայում ամերիկյան հրթիռակոծության իրավաչափության հարցի մեջ
Ապրիլ 11, 2017 07:00 Asia/Tehran
ՄԱԿ-ը մտադիր չէ գնահատել Սիրիայում կառավարական զորքերի ավիաբազայի ամերիկյան հրթիռակոծության իրավաչափությունը: Այս մասին Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք չենք պատրաստվում խորանալ օրինական կամ անօրինական լինելու հարցի մեջ», - այս կապակցությամբ հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ արևմտյան երկրները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրում են Իդլիբում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ, որին ի պատասխան ԱՄՆ-ը հրթիռակոծել է Շայրաթ ավիաբազան: Դամասկոսում հերքում են այս մեղադրանքները՝ ԱՄՆ-ին մեղադրելով միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ:
armedia.am/
Պիտակ