Ճապոնիայում որոշել են ներդնել ավտոմատ խանութներ՝ առանց վաճառողների
Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել փոքր սուպերմարկետների ցանցերի հինգ գլխավոր գործարկուների հետ համագործակցությամբ մշակել եւ երկրում գործարկել լիովին ավտոմատացված խանութների համակարգ՝ առանց վաճառողների:
Այն պետք Է սկսի աշխատել 2025 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը:
Համակարգը հիմնված կլինի փաթեթվածքի մեջ ապրանքի վերաբերյալ տեղեկատվությամբ չիպերի օգտագործման վրա: Դրամարկղային ապարատը գրեթե վայրկենաբար կհաշվի այն ուղղակիորեն գնորդի զամբյուղից:
Այդ գործընթացն, ինչպես հաղորդվում Է, կտեւի շուրջ 10 վայրկյան: Դրամարկղային ապարատն այնուհետեւ գնորդին Է տալիս մանրը եւ վճարագիր անհրաժեշտության դեպքում, իսկ ռոբոտը կօգնի գնումները դնել փաթեթի մեջ:
Համակարգն արդեն փորձարկումներ Է անցել Օսակայի պրեֆեկտուրայի Մորիգուտի քաղաքի խանութներից մեկում:
Ավտոմատ խանութների ներդրումը կապված Է Ճապոնիայում վաճառորդների պակասի հետ, որոնց աշխատանքը երկրում ավելի ու ավելի թանկ Է նստում, հաղորդել Է ՏԱՍՍը:
Armenpress.am