Ապրիլ 18, 2017 18:47 Asia/Tehran
  • ԵՄ-ը պահանջել է հետաքննություններ անցկացնել Թուրքիայի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ

ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է «Թափանցիկ հետաքննություններ» անցկացնել կիրակի օրը այդ երկրում անցկացված հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ:

Ֆրանսպրես գործակալության հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը, անդրադառնալով Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում մի խումբ դիտորդների կողմից զեկուցված անկարգություններին, Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտ Շինսը բոլոր կողմերին ինքնազսպվածության կոչ է արել:

ԵԱՀԿ-ն հայտարարել է.«Թուրքիայում անցկացվող հանրաքվեն չի համապատսախանում միջազգային ստանդարդներին, և դրա արդյունքն անընդունելի է»:

Երեքշաբթի ապրիլի 18-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս Դիմաթզիրն Անկարայի պաշտոնատարներից պահանջել է բացատրություն տալ հանրաքվեի անցկացման որակի շուրջ հնչեցված մեղադրանքների վերաբերյալ:

Ավելի վաղ, Եվրահանձնաժաողովի դիտորդների խորհուրդը Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների քննարկման հանրաքվեն բնութագրել էր որպես անհավասար մրցակցություն:

Պիտակ