Ալիևն ու Զալբերը քննարկել են ԼՂ-ի հիմնահարցը
https://parstoday.ir/hy/news/world-i59734-Ալիևն_ու_Զալբերը_քննարկել_են_ԼՂ_ի_հիմնահարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 10:20 Asia/Tehran
  • Ալիևն ու Զալբերը քննարկել են ԼՂ-ի  հիմնահարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, կողմերը հանդիպմանը քննարկել են արցախյան հակամարտությունը, ինչպես նաև շփման գծում տիրող իրավիճակը, բանակցությունների ընթացքն ու կարգավորման հեռանկարները։

Ալիևը ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ աշխատանքը որակել է որպես կողմերի միջև համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր քայլ: Անդրադառնալով Բրյուսել այցին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ անցկացվել են արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ:

1in.am