Վրաստանում Սահմանադրության վերանայման նախագիծ է ընդունվել
https://parstoday.ir/hy/news/world-i60030-Վրաստանում_Սահմանադրության_վերանայման_նախագիծ_է_ընդունվել
Վրաստանի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է երկրի հիմնական օրենսդրության վերանայման նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 04:55 Asia/Tehran
  • Վրաստանում Սահմանադրության վերանայման նախագիծ է ընդունվել

Վրաստանի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է երկրի հիմնական օրենսդրության վերանայման նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, փաստաթուղթը, որը մշակվել է 4 ամսվա ընթացքում, 43 «կողմ» և 8 «դեմ» ձայնով ընդունվել է հանձնաժողովի վերջնական նիստում: Սահմանադրական հանձնաժողովի ղեկավար, երկրի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայատարարել է, որ «Վրաստանի սահմանադրության նոր մոդելը երկրի կառավարման ամուր, կայուն, ժողովրդավարական, բազմակարծիք խորհրդարանական համակարգ է սահմանում»:
Սահմանադրության մեջ ներառված փոփոխությունների համաձայն` նախ և առաջ հեշտացվում են անմիջական նախագահական ընտրությունները. Նախագահին այսուհետ կընտրի 300 պատվիրակից կազմված ընտրական խորհուրդը, որում կընդգրկվեն խորհրդարանի 150 պատգամավոր, ինչպես նաև տեղական և շրջանային իշխանությունների ներկայացուցիչներ: Նրանց կողմից ընտրված թեկնածուին պետք է հաստատի բարձրագույն օրենսդրական մարմինը:
Փոփոխության է ենթարկվել նաև խորհրդարանի պատգամավորների ընտրության կարգը:

Tert.am