ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ֆրանսուա Օլանդ
https://parstoday.ir/hy/news/world-i60218-ԼՂ_հակամարտությունը_չունի_ռազմական_լուծում._Ֆրանսուա_Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 06:35 Asia/Tehran
  • ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ անդրադառնալով ԼՂ խնդրին` Օլանդը հիշեցրել է բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության մասին և ընդգծել, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն իր երկիրը ձգտում է գտնել հակամարտության լուծումը:

«Այդ հակամարտությունը յուրաքանչյուր տարի խլում է երիտասարդների կյանքեր: Այն վերջին շրջանում նույնիսկ ավելի է սրվել` կրկնվող հարձակումներով: Ճիշտ է, կողմերը բանակցում են արդեն ավելի քան 23 տարի, սակայն մենք պետք է լուծում գտնենք, քանի որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

Tert.am