Անվտանգության խիստ միջոցառումներ Եգիպտոսում ՝ Պապի այցի նախօրեին
https://parstoday.ir/hy/news/world-i60538-Անվտանգության_խիստ_միջոցառումներ_Եգիպտոսում_Պապի_այցի_նախօրեին
Հռոմի Պապի Եգիպտոս կատարվելիք այցի սեմին, մայրաքաղաք Կահիրեում անվտանգության խիստ միռոցառումներ են կիրառվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2017 14:26 Asia/Tehran
  • Անվտանգության խիստ միջոցառումներ Եգիպտոսում ՝ Պապի այցի նախօրեին

Հռոմի Պապի Եգիպտոս կատարվելիք այցի սեմին, մայրաքաղաք Կահիրեում անվտանգության խիստ միռոցառումներ են կիրառվել:

Ֆրանցիսկոս Պապը Կահիրե է այցելում ՝ երկկողմ հարաբերությունների բարելավման հարցի շուրջ Եգիպտոսի պետայրերի հետ բանակցելու նպատակով:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, Եգիպտոսի անվտանգության ծառայությունը հայտարարել է , որ ուժեր են տեղակայվել օդանավակայան տանող ճանապարհների և այդ տարածքի կարևոր կետերում: Օդանավակայանի ժամանումների ու մեկնումների բաժիններում ստուգման կետեր են աշխատելու:

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը Եգիպտոսի նախագահ՝ Աբդոլֆաթթահ Ալ-Սիսիի հետ հանդիպելուց հետո, Ալ-Ազհարի համալսարանում տեսակցելու է Շեյխ Ահմեդ Ալ-Թայեբին: Զրուցակիցները քննարկելու են Իսլամի և Քրիստոնեության միջև խաղաղ երկխոսությունների հետ կապված հարցեր:

Ֆրանցիսկոս Ա Պապը մասնակցելու  է ունենալու նաև «Հանուն խաղաղության միջազգային կոնֆերանսին», որտեղ հանդես է գալու ելույթով : Սպասվում է նաև Ղպտի եկեղեցու Պատրիարքի հետ հանդիպումը:

2017 թվականի Հռոմի պապի առաջին արտասահմանյան այցը կատարվում է Եգիպտոս : Սա Ֆրանցիսկոս Պապի 18-րդ արտասահմանյան այցն է: