Միջազգային կառույցները քննադատել են Արքանզաս նահանգում մահապատիժների իրականցումը
ԵՄ-ը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը քննադատել են ԱՄՆ-ի Արքանզաս նահանգում մահապատիժների իրականացումը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ ԵՄ-ը հայտարարել է.«Միությունը դեմ է մահապատիժների իրականացմանը: Մահապատիժների միջոցով երբեք հնարավոր չի եղել կանխել հանցագործությունները»:
Հաղորդագրությունում ասված է.«ԵՄ-ը շարունակելու է ամերիկացի պետայրերի հետ քննարկել բոլոր մակարդակներում մահապատիժների դադարեցման հարցը»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ցնցված է մահապատիժների 12-ամյա դադարից հետո Արքանզաս նահանգում ութ օրերի ընթացքում չորս հոգու մահապատժի ենթարկելու փաստից: Հիշյալ խորհուրդը դեմ է մահապատժի իրականացմանը և բոլոր երկրներից պահանջում է մահապատժի դադարեցման հարցը ներառել կառավարության օրակարգում:
Քենեթ Վիլիամսը Քանզասի նահանգի 4-րդ քաղաքացին էր, ով հինգշաբթի օրը թունավոր նյութի ներարկման միջոցով մահապատժի ենթարկվեց: