Կայացել է Հռոմի պապի և Եգիպտոսի նախագահի հանդիպումը
Եգիպտոսում կայացել է Հռոմի պապի և այդ երկրի նախագահի հանդիպումը: Ֆրանցիսկոս պապը Կահիրե է այցելել Համաշխարհային խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ շաբաթ օրը կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապի հետ ունեցած հանդիպմանը Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթթահ Ալ-Սիսին ընդգծել է ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
«Ահաբեկչությունը ոչնչացնելու համար անհրաժեշտ է լինելու աշխարհի բոլոր երկրների միջև համագործակցություններն առավել ընգլայնել».ասել է Եգիպտոսի նախագահը:
«Բռնությունը մի քանի գործոնների ՝ այդ թվում փառամոլության, զենքի առևտրի և կրոնական ծայրահեղականության հետևանքն է».ասել է Հռոմի պապը:
Հռոմի քահանայապետը նաև ողջունել է փախստականներին ընդունելու Եգիպտոսի ջանքերը:
Շաբաթ օրը Ալ-Ազհարի համալսարանում կայացել է Ֆրանցիսկոս պապի և համալսարանի ղեկավար Շեյխ Ահմեդ Ալ-Թայեբիի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են իսլամի և քրիստոնեության միջև խաղաղ երկխոսությունների հետ կապված հարցեր: