Հռոմի պապը զգուշացրել է Եվրամիության կործանման վտանգի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i60676-Հռոմի_պապը_զգուշացրել_է_Եվրամիության_կործանման_վտանգի_կապակցությամբ
Անդրադառնալով Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին, աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը զգուշացրել է Եվրամիության լուծարման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 13:42 Asia/Tehran
  • Հռոմի պապը զգուշացրել է Եվրամիության կործանման վտանգի կապակցությամբ

Անդրադառնալով Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին, աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը զգուշացրել է Եվրամիության լուծարման կապակցությամբ:

«Ֆիգարո» օրաթերթի տեղեկացմամբ՝ Ֆրանցիսկոս պապն ասել է.«Եթե Եվրամիության երկրների միջև միասնականություն չհաստատվի, կկործանվի այդ միությունը»:

Նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրություն կատարելու հարցում, սակայն պետք է նկատի առնել, որ Եվրոպան կառուցել են ներգաղթյալները և պետք է հովանավորել լուծարման եզրին կանգնած Եվրամիությանը:

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու  Մարին Լը Պենն օրակարգի մեջ է դրել Եվրամիության կազմից Ֆրանսիայի դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը:

Շաբաթ երեկոյան ավարտվել է աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդի Եգիպտոս կատարած այցը՝ այդ երկրի Ալ-Ազհար համալսարանի գիտնականների հետ հանդիպման նպատակով: