Հռոմի պապը զգուշացրել է Եվրամիության կործանման վտանգի կապակցությամբ
Անդրադառնալով Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին, աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը զգուշացրել է Եվրամիության լուծարման կապակցությամբ:
«Ֆիգարո» օրաթերթի տեղեկացմամբ՝ Ֆրանցիսկոս պապն ասել է.«Եթե Եվրամիության երկրների միջև միասնականություն չհաստատվի, կկործանվի այդ միությունը»:
Նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրություն կատարելու հարցում, սակայն պետք է նկատի առնել, որ Եվրոպան կառուցել են ներգաղթյալները և պետք է հովանավորել լուծարման եզրին կանգնած Եվրամիությանը:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու Մարին Լը Պենն օրակարգի մեջ է դրել Եվրամիության կազմից Ֆրանսիայի դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը:
Շաբաթ երեկոյան ավարտվել է աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդի Եգիպտոս կատարած այցը՝ այդ երկրի Ալ-Ազհար համալսարանի գիտնականների հետ հանդիպման նպատակով: