ԻԼԻՊ-ի զգուշացումը Եգիպտոսի մուսուլմաններին
https://parstoday.ir/hy/news/world-i61126-ԻԼԻՊ_ի_զգուշացումը_Եգիպտոսի_մուսուլմաններին
Եգիպտոսում գործող ԻԼԻՊ-ի մասնաճյուղը այդ երկրի մուսուլմաններին զգուշացրել է չմոտենալ քրիստոնեական հավաքատեղիներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 05, 2017 17:34 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի զգուշացումը Եգիպտոսի մուսուլմաններին

Եգիպտոսում գործող ԻԼԻՊ-ի մասնաճյուղը այդ երկրի մուսուլմաններին զգուշացրել է չմոտենալ քրիստոնեական հավաքատեղիներին:

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ, մայիսի 5-ին, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Եգիպտոսի մուսուլմաններին զգուշացրել է չմոտենալ քրիստոնյաների հավաքատեղիներին այդ թվում՝ եկեղեցիներին, կառավարական, բանակի ու ոստիկանության շենքերին:

Խումբը հայտարարել է, որ Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում շարունակվելու են ահաբեկչական հարձակումները:

Անցյալ ամիս 2 իլիպականների գրոհի հետևանքով Եգիպտոսի Թանթա և Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիներում սպանվել է առնվազն 45 մարդ: