Իրանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնվի
https://parstoday.ir/hy/news/world-i61370-Իրանի_եւ_Վրաստանի_մայրաքաղաքների_միջեւ_կանոնավոր_ավիահաղորդակցությունը_կվերականգնվի
Վրացական «Airzena – Georgian Airways» ավիաընկներությունը մայիսի 9-ին կվերականգնի Թբիլիսի-Թեհրան-Թբիլիսի երթուղով չվերթները, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 15:54 Asia/Tehran
  • Իրանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնվի

Վրացական «Airzena – Georgian Airways» ավիաընկներությունը մայիսի 9-ին կվերականգնի Թբիլիսի-Թեհրան-Թբիլիսի երթուղով չվերթները, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: 

Թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից` մայիսի 9-ից հունիսի 5-ը շաբաթական երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Իսկ հունիսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 29-ը` շաբաթական չորս անգամ (երկուական չվերթ երեքշաբթի օրերին եւ մեկական` ուրբաթ ու շաբաթ օրերին): Կանոնավոր չվերթները կիրականացնեն Boeing B737 եւ CL600 ինքնաթիռները: Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն վրացական ավիաընկերությանը կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է տվել:

 

operativ.am/